Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ 

ՀՅԴ-ն խորությամբ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և ձևակերպել սեփական առաջարկները

Քաղաքական

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման հայեցակարգը ձևակերպել է կարևորագույն խնդիրներ, որոնք միշտ եղել են ՀՅԴ-ի հիմնական մոտեցումները:

Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Հայեցակարգում ձևակերպվել է կարևորագույն խնդիր՝ հաղթահարել քաղաքական մենիշխանությունը, բարեփոխումներով երաշխավորել իշխանության ընտրովիությունը, հաշվետվողականությունը և փոփոխելիություն, քաղաքացիական հասարակությանն ակտիվ դերակատարություն վերապահել իշխանության գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Նա ընդգծեց, որ հայեցակարգում արժևորվել են ՀՅԴ նախկինում հրապարակված տեսակետները, որոնք ընդհանուր առմամբ ներառված են հայեցակարգում: «Մենք մեզ քաղաքական պատասխանատու ուժ ենք համարում, և եթե մի բան գտնում ենք, որ ճիշտ է, մենք դա անում ենք: Մենք անելու ենք մեր անելիքը՝ անկախ նրանից, թե կողքից ինչ են խոսելու»,- ընդգծեց պատգամավորը:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով' իշխանությունները փորձում են վերարտադրման մեխանիզմներ ստեղծել: Նա նկատեց, որ իշխանությունների համար վերարտադրման շատ լավ մեխանիզմներ կան գործող համակարգում, իսկ առաջարկվող բարեփոխումները սահմանափակելու են իշխանությունների վերարտադրման հնարավորությունները:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջադրվող լուծումներն ընդհանուր առմամբ կարող են նպաստել ժամանակակից սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության կառուցմանը՝ ապահովելով քաղաքացու հիմնական իրավունքների իրացումը: «Մենք միշտ ասել ենք, որ երկրում պետք է իրականացվեն իրական և համակարգային փոփոխություններ: Իսկ այդ փոփոխություններին մենք կարող ենք հասնել միայն սահմանադրական բարեփոխումների իրականացման եղանակով: Մենք ցանկանում ենք, որպեսզի լինի այնպիսի մի համակարգ, որ մեր քաղաքացիներն իրենց իրավունքների տերը լինեն, որոնք կերաշխավորվեն ՀՀ սահմանադրությամբ»,- ընդգծեց Ռուստամյանը:

Ռուստամյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն խորությամբ ուսումնասիրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և դրա շուրջ ձևակերպել իր մոտեցումներն ու գնահատականները: «Մենք այդ փաստաթղթով էլ գնալու ենք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներին և փորձելու ենք առաջ տանել մեր գաղափարներն ու մոտեցումները, քննարկելու ենք մեր առաջարկներն իշխանությունների հետ: Մենք ունենք առաջարկներ, որոնք հաշվի առնելու դեպքում կկարողանանք ունենալ մեխանիզմներ, որոնք կհակակշռեն և կզսպեն իշխանություններին, նախադրյ ալներ կստեղծեն երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար: Այսօր գործող համակարգը թույլ չի տալիս, որ մենք ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնենք: Հայաստանում նման բան չի եղել, ուստի սա ոչ միայն անձի, այլև համակարգի հետ կապված խնդիր է»,- նշեց նա:

Ռուստամյանի խոսքով՝ իրենք պատրաստ են հայեցակարգի վերաբերյալ իրենց մոտեցումները ևս դնել քննարկման, լսել առաջարկներ և լրացնել դրանք՝ ավելի արդյունավետ դարձնելու համար: «Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել մեր մոտեցումները: Պատրաստ ենք լսել նոր առաջարկներ, լրացնել, միասին պահանջել իշխանություններից իրականացնել առաջարկվող փոփոխությունները: Բոլորն էլ ասում են, որ իրենք արյունահեղություն չեն ցանկանում: Եթե չեք ցանկանում, ապա միակ ճանախարհը սա է: Եկեք միասին աշխատենք, միասին մշակենք մեր մոտեցումները և գնանք առաջ»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորը կարևորեց այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին: Նա ընդգծեց, որ սրանով ավելի մեծանալու է ընդդիմադիր պայքարի հնարավորությունը, պայմաններ են ստեղծվելու, որպեսզի երկրի համար կարևոր որոշումները կախված չլինեն միայն մեկ անձից:

ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ համակարծիք լինելով սահմանադրական մի շարք նոր ինստիտուտների ներմուծման հայեցակարգային առաջարկություններին՝ իրենք գտնում են, որ հայեցակարգի մի շարք մոտեցումներ ու լուծումներ առավել հստակեցման կարիք ունեն և պետք է իրացվեն սահմանադրության տեքստում, ինչի վերաբերյալ իրենք մշակել են իրենց մոտեցումները և այդ փաստաթղթով էլ մտնելու են քաղաքական կոնսուլտացիաների փուլ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հnշnտվшծ մшրմին Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մшհացել է Զելենսկին պատմել է Մակրոնի հետ զրույցի մասին․ Եվրոպայի ձայնը պետք է կշիռ ունենա Ուկրաինայի շուրջ բանակցություններում Նեթանյահու․ Գազան չի վերականգնվի առանց ռազմական ենթակառուցվածքի վերացման Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը «Ռեալ Սոսյեդադը» լավ լուր է հայտնել Արսեն Զախարյանի մասին Վինիսիուս Ժունիորը վեց ամսից կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ Կատարը և Իրանը հայտարարել են ծովային առևտրի վերսկսման մասին Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Իրանի բանակ. Հակառակորդների ցանկացած սխալ հաշվարկ կործանարար և վճռական պատասխան կստանա Զելենսկին ուկրաինացիների կարիքը չունի՝ ո՛չ մեռшծ, ո՛չ կենդանի․ Զախարովա Շաբաթվա ընթացքում Ազգային ժողով են այցելել Հայաստանի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում Լույսը վառի´ր. Երեսին ասողը (տեսանյութ)Շիրերը կանխատեսել է ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեիի հիշատակին Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Կարս-Նախիջևան երկաթուղին կուժեղացնի ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան կապը. Ուրալօղլու Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերածվել է իսկական պատերազմի․ Պեսկով 321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար (լուսանկար) Ֆրանսիան մշակում է ԱԲ-ով կառավարվող մարտական ռոբոտներ Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ. Փաշինյան (տեսանյութ) ՕՊԵԿ+-ի յոթ երկրները համաձայնել են օրական 188 հազար բարելով կրճատել արդյունահանումը Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա Այն երկրները, որոնք ամենաշատն են աջակցում Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ հակամшրտությունում, ամենաշատը դեմ կլինեն նրա ԵՄ-ին անդամակցությանը․ Ֆիցո Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին «Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ է Սահմանադրության օրը վերածվեց Սահմանադրության կապիտուլյացիայի. Սուրեն Սուրենյանց Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է «կրկին մոռացության մատնել մուրճն ու մանգաղը» Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի. դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Լիլիթ Գալստյանը Հաագայում ելույթ է ունեցել Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտման և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացման մասին
Ամենադիտված