Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ կառավարությունում
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Սուրեն Կարայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ Ստեփան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Կարեն Իսախանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
Վարչապետի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու