Ֆրանսահայ երիտասարդի սպանության գործը գտնվելու է Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում
Հասարակություն
Ֆրանսահայ երիտասարդի սպանության գործը գտնվելու է Վալերի Բուայեյի ուշադրությանՖրանսահայ 16-ամյա Միշել Ասատուրյանի սպանության գործը գտնվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d՝Armenie-n, Բուայեն հայտարարել է, որ սարսափած է մարսելահայ տղայի հետ տեղի ունեցած ողբերգությունից:
Դեպքը դատապարտել են նաև Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և Ֆրանսահայերին համակարգող խորհուրդը՝ ընդգծելով, որ այն կանխամտածված բարբարոսություն էր: Միաժամանակ, ֆրանսահայ կազմակերպություններն իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել Միշելի ընտանիքի անդամաներին, հարազատներին ու մտերիմներին:
Հայազգի երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Մարսելի հայկական եկեղեցում՝ հունվարի 13-ին՝ տեղի ժամանակով 19:30-ին:
Միշել Ասատուրյանը սպանվել է հունվարի 12-ին՝ Մարսելում, իր դասընկերուհու եղբայրների կողմից՝ աղջկա հետ ինչ որ թեմայի շուրջ վիճելուց հետո: Միշելի վրա հարձակվածները նրան հարվածել են երկաթյա ձողերով և դանակով:
կենտրոնում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու