Նախագահը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել
Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասը և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը' ո ր ո շ ո ւ մ ե մ.
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից»- ասվում է հրամանագրում:
Մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու