«Հրապարակ». Անտեղյակ ԲՀԿ-ն
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ում ոչ մեկը չգիտի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենալու հունվարի 20-ին: Գրում է «Հրապարակ»-ը:
Հարցին' ի՞նչ է անում ԲՀԿ-ն այդ ուղղությամբ, հնչում է հերթապահ պատասխան' զբաղված ենք միջոցառման կազմակերպմամբ: Նպատակը ո՞րն է: «Չգիտենք, կլինի՝ կտեսնեք»: Ովքե՞ր են գալու, իշխանություններին հրավիրե՞լ եք: «Հայտարարություն կլինի՝ կիմանաք»: Ո՞վ է գրում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ինքը` Գագիկ Ծառուկյանը»: Դե լավ, էլի, էս երկրում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն էին իրենց ելույթները գրում, Սերժ Սարգսյանինը գրում են ռեֆերենտները, ինքը «կարեկտիրովկաներ» է անում. հիմա, փաստորեն, Գագիկ Նիկոլայիչն էլ է սկսել ելույթներ գրել: «Փաստորեն: Չնայած ինքը հիմնականում խոսում է բանավոր, հնարավոր է բանավոր խոսի»,- ճշգրտեց ԲՀԿ պատասխանատուներից մեկը:
Բա ասում են` Վահե Հովհաննիսյանն ու Վիկտոր Սողոմոնյանն են գրում ելույթների քաղաքական մասը, տնտեսականն էլ` Միքայել Մելքումյանն ու Անդրանիկ Թևանյանը: «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու