«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի հայտարարությունը Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել
Հայկական Մամուլ
Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել: Գրում է «Հրապարակ»-ը:
Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը: Մյուս մասն էլ ասում է՝ պետք չէ նրա ասածներին լուրջ վերաբերվել, նա սիրում է ամեն առիթ օգտագործել և իր անձի շուրջ շոու սարքել, ինչպես վարվեց «Թումոյի» դրամահավաքի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ 30 հազար դոլար խոստացավ և, ըստ լուրերի, դեռևս չի տվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու