«Ժամանակ». «Ազատամարտիկին ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի»
Հայկական Մամուլ
Ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի՝ երեկ թերթի հետ զրույցում, ասաց Վ. Թումանյանի քույը՝ Մարիետա Թումանյանը: Գրում է «Ժամանակ»-ը:
«Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու: Ասում են, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել; Էնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել», - ասաց տիկին Մարիետան: Քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: «Բայց էս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնեմ», - ասաց տիկին Մարիետան:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու