Անկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին Ռուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձը Մարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունը Սամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. Վարդևանյան Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառ Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան երկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան 

Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել. Սեյրան Օհանյան

Հայաստան

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի 2014 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը կանգ առավ ինչպես բանակային երկրորդ կորպուսի տարեկան ձեռքբերումների, այնպես էլ Հայոց բանակում արձանագրված հաջողությունների, մարտունակության հետագա բարձրացման, արդիականացման ու հզորացման, բարեփոխումների շարունակման և մի շարք առաջնահերթ խնդիրների վրա: «Բանակային երկրորդ կորպուսի ջանքերով 2014 թվականին առաջնային գծում ոչ միայն հաջողվել է անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև հայտնաբերել և վնասազերծել թշնամու դիվերսիոն խումբը: Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել, մեր բանակում էականորեն նվազեցնել միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները կամ ինքնասպանությունները, արատավոր մյուս երևույթները: Նախորդ տարում մենք գտանք մեր արժանավոր հերոսներին, ներքին և համազգային համախմբման համար կայուն հիմքեր ստեղծեցինք: 2015 թվականին մենք առաջնորդվելու ենք «Բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, գրանցված հաջողությունները զարգացնելու հավակնոտ ու իրատեսական ծրագրերով»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարն արտաքին սպառնալիքների չեզոքացման կողքին ոչ պակաս կարևոր համարեց նաև արատավոր բարքերը մեր բանակի շարքերից արմատախիլ անելու խնդիրը: «Մենք այս տարում էլ մեր բանակի գերակա խնդիրը համարում ենք Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն արտաքին բոլոր սպառնալիքներից, որի համար մշտապես պետք է ունենանք խելամիտ պաշտպանության հայեցակարգ»,- շեշտեց նախարարը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումների հրամանատարները, սպաները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարները, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը սկսվեց պարգևատրման արարողությամբ:

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը զենքով, պատվո դրոշով, դրամով, կենցաղային թանկարժեք իրերով և ժամացույցով պարգևատրեց անցած տարում ծառայության մեջ աչքի ընկած սպաներին ու զինծառայողներին, հրամանատարներին, առանձնացված ստորաբաժանումներին՝ սահմանված ամենատարբեր անվանակարգերում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության և ռազմահայրենասիարական դաստիարակության մեջ մեջ ներդրած ավանդի համար Պաշտպանության նախարարության հուշամեդալներով պարգևատրեց բանակային երկրորդ կորպուսի զինծառայողներին, պետական կառավարման և տեղական ինքնակառարման մարմինների աշխատակիցներին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

«Խորհրդանշական զինվոր» արձանիկներով պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:

Հանդես գալով հաշվետու զեկուցմամբ՝ Պողոս Պողոսյանը նշեց, որ բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումները 2014 թվականին կատարել են մարտական բոլոր առաջադրանքները, համալրվել անհրաժեշտ նոր զինտեխնիկայով և տեխնիկական այլ միջոցներով, բացահայտել և վնասազերծել թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն խումբը, մշակել և Պաշտպանության նախարարության հաստատմանը ներկայացրել հակառակորդի ոտնձգությունների կանխարգելմանն ուղղված ծրագիր, բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ձեռնարկել տեսանելի և արդյունավետ քայլեր: Կորպուսի հրամանատարը վստահեցրեց, որ 2015 թվականին ևս կշարունակվեն իրենց վստահված սահմանների պաշտպանունակության ամրապնդման, բանակային ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ավելի գործուն քայլեր կձեռնարկվեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, կնվազեն բանակում տեղ գտած արատավոր երևույթները:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզի ղեկավարությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ բանակաշինության զարգացմանն ուղղված քայլերին գործուն աջակցություն ցուցաբերելու, հայ զինվորի կողքին կանգնելու, նրան քաջալերելու համար:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը
Ամենադիտված