«Հրապարակ». Դոլարի փոխարժեքը կրկին կբարձրանա
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով, դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, սակայն կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը' չստեղծել դոլարային դեֆիցիտ: Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի իրենց:
ԿԲ-ի մյուս հորդորը' դրամային վարկեր տրամադրել գործարարներին, սառեցնել գործարարների կողմից դոլարային վարկերի վճարումը, բանկերը նույնպես չեն կատարել: Ինչն էլ առիթ կդառնա ոչ միայն դոլարի կուրսի բարձրացման, այլև բանկերի նկատմամբ ԿԲ-ի կողմից «ընդգծված» վերաբերմունքի` բանկերի խոշորացման այս փուլում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու