Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ խնդիրը
Արտաքին Քաղաքական
Պետական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացրել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում հաջող համագործակցության կայացումը:
Քննարկվել են նաև երկրների համատեղ ծրագրերը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի կարևորությունը:
Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի կարևորությունը:
Կողմերը նշել են, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները նպաստում են տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)