Գևորգ Կոստանյանի հայտարարությունը (տեսանյութ)
Հասարակություն
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այցելել է Շիրակի մարզի դատախազություն։ Այսօր ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործի առնչությամբ Կոստանյանը հանդիպում է լրագրողների հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել է նույն ընտանիքի վեց անդամ:
Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեցից ութ ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:
Ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է, ում ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանի մոտ:
Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:
Ուղիղ միացումը` 1in.am-ի


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու