Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) Անկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին Ռուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձը Մարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունը Սամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. Վարդևանյան Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառ Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջան երկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 

Դա բոլորիս ցավն է. Վալերի Պերմյակովը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր այցելել է Շիրակի մարզի դատախազություն։ 

Կոստանյանը Գյումրիում վերահաստատել է, որ հունվարի 12-ի ոճրագործության մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում և հնարավորություն է լինելու հետևելու քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու ողջ գործընթացին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` որպես հայ և որպես ՀՀ գլխավոր դատախազ` դա բոլորիս ցավն է, իրավական համակարգը բացարձակ հետևողական է այդ հարցում: Մեր օրենսդրությամբ և միջազգային իրավունքի տեսանկյունից կրկնում եմ` անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության և պատժի Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա արդարադատության առաջ կկանգնի Հայաստանում»,- ասաց Կոստանյանը: 

Անդրադառնալով օրեր առաջ ՌԴ սահմանադրությանը հղում կատարելուն Կոստանյանը նշեց, որ հայտարարությունը որոշակի շահարկումների տեղիք է տվել. «Եթե խոսում ենք ռուսական բազայում հանցագործություն կատարած անձի մասին, պետք է ի նկատի ունենալ, որ այս հարցում երկու երկրի օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը գործում են ամբողջությամբ ու միասնականորեն: Ամեն ինչ պետք է նայել միջազգային իրավունքի կոնտեքստում»,- ասաց Կոստանյանը` վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնության միջև 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածը, որով Հայաստանի Հանրապետության իրավազորությունը տարածվում է ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Ըստ այդմ` Կոստանյանը վկայակոչում է հինգերորդ հոդվածը, որով չորրորդ հոդվածի դրույթները կիրառելի չեն. եթե հանցագործությունը կատարվել է բազայի տարածքում, եթե հանցագործությունը կատարվել է ՌԴ-ի դեմ և բազայի նկատմամբ և եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Զինվորական հանցագործություններն ընդդատյա են:

«Գյումրիի սպանության դեպքով ունենք զինվորական բնույթի հանցագործություն` զորամասն ինքնակամ լքելու, պահակային կանոններ խախտելու, զինվորական հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է այլ հանցագործություն: Միջպետական օրենսդրությամբ կարգավորվող այս հարցը նաև երկու պետությունների ներպետական օրենսդրություններին է ենթարկվում: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաև ՀՀ տարածքում, հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով և իրականացվում է ՀՀ իշխանությունների իրավազորությունը»,- ասաց Կոստանյանը:

Կոստանյանի խոսքով՝ քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու մեղադրյալի նկատմամբ: «Չենք խոսում որևէ մեկին իրավազորություն հանձնելու և զիջելու մասին: Գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ. երկու երկրների օրենսդրությունների համադրության խնդիր է դրվել` պայմանավորված միջազգային իրավական պայմանագրերով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում: Սպանվել է նույն ընտանիքի վեց անդամ:

Մահացել են Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (ընտանիքի հայրը), Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (ընտանիքի մայրը), Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (նրանց որդին), Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (ընտանիքի հարսը), Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (դուստրը), Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2 տարեկան երեխա): Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեցից ութ ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը հիվանդանոցում է:

Ընտանիքի վեց անդամի սպանության մեջ կասկածվողը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է, ում ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանի մոտ:

Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո:

Տեսանյութը` 1in.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ
Ամենադիտված