Գյումրիի սպանդի մասին WikiPedia-ում հայերեն և անգլերեն հոդվածներ են ավելացվել
Հասարակություն
WikiPedia առցանց հանրագիտարանի հայերեն և անգլերեն բաժիններում էջ է բացվել Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «2015 Gyumri massacre»' անգլերեն և «Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում»' հայերեն վերտառությամբ հոդվածներում հաղորդվում է, որ հունվարի 12-ին 6 մարդու մահացած են գտել Գյումրիում: Նշվում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կասկածյալ է համարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա զենքն ու համազգեստը թողել էր հանցանքի վայրում:
Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն էր սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը: Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում:
WikiPedia-ն ազատ հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուրը նյութ ավելացնելու և այն խմբագրելու հնարավորություն ունի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել