Ադրբեջանի բանկերը դատարկվում են
Ադրբեջան
Ադրբեջանի բնակիչները գերադասում են բանկերից հանել իրենց ավանդները և փողերը պահել ներքնակի տակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական faktxeber.com լրատվական կայքը, ադրբեջանցիները զանգվածաբար սկսել են բանկերից հետ վերցնել պահ տված ավանդները, քանի որ այսուհետև պետությունը պետք է հարկի բնակիչների ավանդից ստացած եկամուտը:
Ադրբեջանի կառավարության որոշմամբ, 2015 թվականի հունվարի 1-ից բանկերում քաղաքացիների 500 մանաթից ավելի ավանդներից ստացվող եկամուտի 10 տոկոսը հարկվելու է: Փորձագետները հայտնում են, որ նման որոշումով ադրբեջանական կառավարությունը ցանկանում է տարեկան մոտ 35-40 մլն մանաթ գումար եկամուտ ապահովել նավթի համաշխարհային գների անկումից ճգնաժամում հայտնված պետբյուջեի համար: Փորձագետների կարծիքով՝ ադրբեջանական կառավարության այդ որոշումը կարող է սնանկացնել բազմաթիվ բանկերի, քանի որ նրանց մեծ մասի շրջանառությունը ձևավորվում է հենց բնակչության ավանդների հաշվին:
Ադրբեջանի պետական բյուջեի 70 տոկոսից ավելին ձևավորվում է նավթից ստացվող եկամուտների հաշվին: Նավթի գների անկման պատճառով շփոթության մեջ հայտնված ադրբեջանական կառավարությունը տարբեր «հնարքների» է դիմում նավթից ստացվող եկամուտների նվազման պատճառով բյուջեն փրկելու համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել