«Հրապարակ». Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին չի «նստի»
Հայկական Մամուլ
Հունվարի 22-ին Աստանայում տեղի կունենա ԵՏՄ խորհրդի նիստը՝ փոխվարչապետների մակարդակով, որին կմասնակցի Վաչե Գաբրիելյանը։ Իդեպ, հայաստանյան 3 անդամ, բայց 1 ձայն ունեցող խորհուրդը՝ Կարինե Մինասյան, Ռոբերտ Հարությունյան, Արա Նռանյան եռյակով, մշտապես կնստի Մոսկվայում, իսկ ԵՏՄ դատավորական «խորհրդի», որի կազմում 2 հայ դատավորներ են ընգրկված, մշտական աթոռանիստը կլինի Մինսկում՝ Բատկայի «կողքին»։ Գրում է «Հրապարակ-ը»:
Ապագայում ձեւավորվելիք ֆինանսական կարգավորման մարմնի աթոռանիստն էլ կլինի Ղազախստանում։ Իսկ Հայաստանում ոչ մի ԵՏՄ մարմին չի «նստի»։ Հայաստանում «նստած» կմնա ռուս-ՀԱՊԿ-ական փառապանծ 102-րդ ռազմաբազան»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել