Վլադիմիր Գասպարյանն այցելել է Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկանին (լուսանկարներ)
Հայաստան
Երեկ Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ կենտրոն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոստիկանը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք: Այս պահին նա վիրահատվում է: Բավականին բարդ վիրահատություն է սպասվում գլխի շրջանում:
NewsBook-ի աղբյուների փոխանցմամբ' ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է այցելել բժշկական կենտրոն: Նա նպատակ է ունեցել ոստիկանին տեսակցելու և նրա վիճակի մասին տեղեկություններ ստանալու: Ոստիկանապետը վիճակը քննարկել է ՀՀ առողջապահության նախարարի հետ, որը ևս բժշկական կենտրոնում է եղել:





















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար