«Խաղի ելքը վճռեց «Ռեալի» թույլ տված երկու սխալը». Անչելոտին՝ «Ատլետիկոյի» հետ խաղի մասին
Սպորտ
Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրարդարձել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում երեկ տեղի ուենցած մադրիդյան դերբիին, որը ավարտվել է 2:2 հաշվով: Սակայն երկու խաղերի արդյունքում՝ «Ռեալը» լքել է պայքարը:
«Պետք է վերլուծենք խաղը և մեր սխալները: Շատ գոհ եմ առաջին խաղակեսում թիմիս ցուցադրած խաղից: Սակայն հիմա երեք շաբաթ ունենք Չեմպիոնների լիգային պատրաստվելու համար, և դա, իհարկե, լավ է խաղացողների համար: Մենք շատ սխալներ թույլ տվեցինք պաշտպաանությունից հարձակման անցնելիս: «Ատլետիկոյի» հետ ծայրահեղ դժվար է դաշտի կենտրոնում խաղալը: Խաղի ելքը վճռեց մեր թույլ տված երկու սխալը», —Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ