New Horizons ապարատը Պլուտոնից նվազագույն հեռավորությամբ կթռչի հուլիսի 14-ին. NASA
Այլ
Ամերիկյան New Horizons («Նոր հորիզոններ») տիեզերական ապարատը, որը կատարում է դեպի Պլուտոն՝ պատմության մեջ առաջին ճանապարհորդությունը, այդ թզուկ մոլորակից նվազագույն հեռավորությամբ կթռչի հուլիսի 14-ին: Ինչպես հաղորդել է NASA-ն, մասնագետներն ստուգել են միջմոլորակային կայանի սարքերի լրացուցիչ համալարումը, որը հունվարի 25-ին կսկսի Պլուտոնի նկարահանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մարդկությունն առաջին անգամ կարող է մոտ տարածությունից ստանալ այդ սառը և չուսումնասիրված աշխարհի պատկերները, որը գտնվում է մեր Արեգակնային համակարգում»,- հայտարարել է NASA-ի մոլորակային հետազոտությունների բաժնի տնօրեն Ջիմ Գրինը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ New Horizons-ին գլխավոր նպատակից բաժանում է ընդամենը 220 միլիոն կիլոմետր երկարությամբ հեռավորություն, որը կարող է բոլորովին փոքր թվալ արդեն անցած ուղու համեմատությամբ: Ապարատն արձակվել է 2006 թվականի հունվարի 19-ին և այդ ժամանակվանից ի վեր տիեզերական տարածությունում հաղթահարել է շուրջ 5 միլիարդ կիլոմետր հեռավորություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել