«Ժողովուրդ». Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ
Հայկական Մամուլ
Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբողջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով: Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ: ՌԴ թիվ 102 ռազմաբազայի հրամկազմը լռում է: Բայց ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. ՌԴ իրավապահների կողմից Պերմյակովին երկու՝ զորամասն ինքնակամ լքելու և դիտավորյալ սպանության մեղադրանքներ են առաջադրվել: Առաջինը պարզ է, իսկ ի՞նչ հիմքով է սպանության մեղադրանք առաջադրվել, չէ՞ որ ՌԴ իրավապահներն իրավասու չէին նրան մեղադրել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դա ՀՀ իրավապահների իրավասության հարց է: Արդյո՞ք Պերմյակովին այլ սպանության մեջ են կասկածում այս հարցը չի պարզաբանվել:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել