«ՉԻ». Պերմյակովի հարցով Ազգային ժողովում տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ եկող շաբաթ Ազգային ժողովում հանձնաժողովների մակարդակով տեղի կունենա աշխատանքային փակ քննարկում, որի ժամանակ կխոսվի Գյումրիում վերջին իրադարձությունների մասին և կքննարկվի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի զոիծի քննությունը հայկական իրավապահ մարմիններին հանձնելու հարցը:
Նկատենք, որ փակ քննարկումը լինելու է Ազգային ժողովի պետաիրավական, արտաքին հարաբերությունննրի, ինչպես նաև պաշտպանության, ազգային անվտանզության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղությամբ: Մեր տեղեկությունների համաձայն՝ քննարկմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել