Գյումրիի բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը ևս դուրս է գրվել
Հասարակություն
Գյումրիի բժշկական կենտրոն դիմած ոստիկաններից մեկը ևս դուրս է գրվել: Կենտրոնում այս պահին շարունակում է բուժում ստանալ հունվարի 15-ի դեպքերի պատճառով վնասվածք ստացած միայն 1 ոստիկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը վերջինիս վիճակը բավարար է և, հավանաբար, այսօր կամ ամենաուշը վաղը նա ևս դուրս կգրվի հիվանդանոցից:
Հունվարի 15-ին Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել էր 28 քաղաքացի, նրանցից 18-ը ոստիկան: Ծանր եղել է ոստիկաններից 1-ի վիճակը, ով ստացել էր գլխուղեղի վնասվածք: Նա Գյումրիից տեղափոխվել էր Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատություն:
Արմենուհի Մխոյան


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել