Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում 

Ես այնտեղ եմ, որտեղ իմ հովվական պարտքն է ինձ թելադրում. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Հասարակություն

Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հունվարի 15-ին քաղաքացիների և ոստիկանության միջև միջադեպի և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակի մասին «Արմենպրես»-ին հարցազրույց է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը:

- Գերաշնորհ հա՛յր, ինչո՞ւ հունվարի 15-ին այդպիսի իրավիճակ ստեղծվեց Գյումրիում, և արդյոք հնարավոր չէ՞ր խուսափել այդ միջադեպից:

- Ցավոք, հունվարի 15-ին շուրջ 95 տոկոս կազմող ողջախոհ զանգվածը հետևեց 5 տոկոս կազմող արկածախնդիրներին ու բախտախնդիրներին: Անշուշտ, այդպիսի իրավիճակներում դա տեղի է ունենում, և վտանգը դրանում է, իսկ այդպիսի օրերին միշտ արկածախնդիրների ու բախտախնդիրների աստեղային ժամն է: Ցանկացած խնդիրների հետ կապված' քաղաքական, տնտեսական և այլն մարդկային կուտակումների ժամանակ, արկածախնդիրների ու բախտախնդիրների երանության պահն է: Գայլն ի՞նչ է ուզում՝ մութ գիշեր, արկածախնդրը՝ ժողովրդի կուտակում: Արդյունքում եղավ այն, որ հայերն էլի «իրար գլուխ ջարդեցին» և կարող է հիմա այդ փաստից այլ ազգեր քմծիծաղ են տալիս: Եվ դա մի քանի արկածախնդրի պատճառով, ովքեր, ի դեպ, տեղացի էլ չէին: Երբ ես սա ասում եմ, տեսնում եմ, որ համացանցում արդեն նշում են, թե սրբազանը հարցը տեղայնացնում է ՝ գյումրեցների ու ոչ գյումրեցիների է բաժանում: Այսպիսի բաներ տարածողները սադրիչներ են՝ ոչինչ ավելին: Տա Աստված, որ մեր ժողովուրդը հասկանա, որ մենք միմյանց հետ վիճելու խնդիր չունենք: Մեր իշխանություններն էլ մեզ խոստանում են, որ իրենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ վիժվածքին հանձնեն Հայաստանի արդարադատությանը, և դրա համար ի՞նչ կարիք կա գնալ ՌԴ հյուպատոսարանի վրա և մեր ոստիկանների վրա քարեր նետել: Այստեղ տրամաբանություն չկա: Եվ, ինչպես կարելի է այս դեպքում չտեսնել սադրիչ ձեռքը, որ հայի ձեռքը բարձրացրեց հայի վրա: Այստեղ հարցը գյումրեցին ու ոչ գյումրեցին չէ՝ գյումրեցի բախտախնդիրներն էլ են վազում' ավելացրած նաև ոչ գյումրեցիները: Նմանատիպ բախտախնդիրները չեն ուզում լսել, այլ ուզում են գոռալ և, ցավոք, լինում է այն, ինչ լինում է: Ես ոչ մի կապ չեմ տեսնում ոճրագործին հայ իրավապահներին հանձնելու պահանջի և հյուպատոսարանի վրա հարձակվելու մեջ: Չկա տրամաբանություն: Ցավոք, այն մարդիկ, ովքեր ստանձնել էին առաջնորդությունը, երբ տեսան, որ ամեն ինչ անկառավարելի է դառնում՝ պատասխանատությունն իրենց վրայից գցեցին:

- Սրբազան, այն, ինչ կատարվեց, ժամանակի՞ն էր:

- Ես 2 օր առաջ խնդրեցի, որ այս չանեն հիմա, քանի որ մեր նպատակը Ավետիսյաններին հողին հանձնելն է, որովհետև այդ օրերին' հոգեհանգստի կամ թաղման, ամեն տեսակի արկածախնդիրները բոլոր տեղերից վազում են այդ վայրը: Նախ հիշատակն էր պետք հարգել, աճյունները նորմալ հողին հանձնել և աղոթել ննջեցյալների հոգիների հանգստության համար, ապա նոր հանգստանալ և գործել: Մեր ժողովուրդը չի կարող հասկանալ, որ զգացմունքայնությունը կործանարար է ամեն ինչի մեջ, նույնիսկ այսպիսի կորուստի պայմաններում: Սթափ բանականությունը պետք է հաղթեր: Փառք Աստծո, որ երեկ զոհ չեղավ: Պատկերացնու՞մ եք' այսքանից հետո մի հատ էլ զոհ ունենայինք մեր անմտության ու անփութության պատճառով:

- Սրբազան, թեև բոլոր գիտենք թեմին Ձեր նվիրվածության մասին, բայց երեկ բոլորն անակնկալի եկան, երբ Ձեզ տեսան Շիրակի մարզային դատախազության մոտ: Ի՞նչ էր դա՝ բողոքին միանալու գործողությո՞ւն, թե՞ ժողովրդին հանգստացնելու փորձ:

- Ես այնտեղ եմ, որտեղ իմ հովվական պարտքն է ինձ թելադրում: Երեկ եղան արտահայտություններ, թե բողոքի ցույցին միացել է Միքայել սրբազանը: Ես բողոքի ցույցին չեմ միացել, ես հետևել եմ բողոքի ցույցին, որպեսզի տեսնեմ, թե իմ ժողովուրդը՝ երկու կողմերում էլ, ինչ երկխոսության մեջ է: Ես բողոքի ցույցին չեմ մասնակցել, ես մասնակցել եմ բողոքին, մասնակցում եմ ու կմասնակցեմ: Ես հետևում էի և, երբ կոչեր եղան, որ սրբազանը խոսի, բնականաբար, ես էլ խոսեցի. այս է եղել ընդամենը: Մեր ժողովուրդը քրիստոնյա է: Այդ վիճակում գտնվող այդքան ժողովուրդն աղոթեց. դա խոսում է այն մասին, որ մենք իրոք քրիստոնյա ենք:

- Սրբազան, հանգուցալուծումը դուք տեսնո՞ւմ եք:

- Անշուշտ, տեսնում եմ և հույսեր ունեմ, որ այդ հանգուցալուծումը պետք է լինի, բայց այդ հանգուցալուծումը հիմնականում ՌԴ-ի ձեռքում է: Եթե նույնիսկ կա իրավական ինչ-որ դժվարություն, իրեն ավագ եղբայր համարողը պետք է հաղթահարի այդ դժվարությունը և «բարի կամքի ժեստ» անի և ինքը հանձնի այդ ոճրագործին ՀՀ արդարադատությանը: Ես կրկին հույս եմ հայտնում, որ մեր պետությունն իր պատշաճ ամրության վրա կգտնվի և, ավելին, թույլ չի տա, որ ոճրագործը Հայաստանից հասնի Ռուսաստան, իսկ ռուսական կողմը գոնե մեկ անգամ պետք է բարի կամք դրսևորի և չխոսի իր «ուստավով»: «Ուստավով» նախատեսված չէր, որ մենք ռուս զինվորին ջուր ու հաց տանք, ու այն բոլոր հանդուրժողականության դրսևորումները, որ մենք այս տարիների ընթացքում ցուցաբերել էինք ռուս զինվորի նկատմամբ' «ուստավով» չէր նախատասված: Ուրեմն, եթե մենք այս ողջ ընթացքում ցույց ենք տվել օրենքից վեր սեր, հարգանք ու հանդուրժողականություն ռուս զինվորի նկատմամբ, ռուսական կողմն էլ մեկ անգամ օրենքից դուրս քայլ պետք է կատարի: Մենք չենք ասում այդ մարդասպանին տանք Լինչի դատաստանին, կամ մահապատժի ենթարկենք, այլ ասում ենք' տվեք հայ իրավապահներին:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Ամենադիտված