Գյումրու ողբերգության մեղավորները չեն խուսափի խիստ պատասխանատվությունից. ՀՀ պաշտպանության նախարար
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը չի կարծում, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի դաժան սպանության մեղավորները կարող են խուսափել խիստ պատասխանատվությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում:
«Մենք կապվել ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ: Գյումրիում ես հանդիպել եմ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի հետ, և հետաքննության անցկացումից հետո գործն ամբողջությամբ հանձնվել է դատաիրավական համակարգին: Ե'վ ՀՀ, և' ՌԴ իրավապահ մարմինները համատեղ լուծում կտան խնդրին: Չեմ կարծում, թե խախտողները, մանավանդ այսպիսի պարագայում, կխուսափեն խիստ պատասխանատվությունից»,- նշեց Օհանյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին