Իրինա Շեյքի ներկայացուցիչը հաստատել է Շեյքի և Ռոնալդուի բաժանման մասին լուրը
Սպորտ
Ռոսաստանցի մոդել Իրինա Շեյքի գործակալը հաստատել է մոդելի և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների խզման մասին լուրը:
Զույգի բաժանման մասին լուրեր պտտվեցին, երբ պորտուգալացին «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը ներկայացավ առանց Շեյքի:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զույգի բաժանման պատճառը եղել է Ռոնալդուի մայրիկի ծննդյան միջոցառմանը ներկա չլինելու՝ Շեյքի ցանկությունը: Նշենք, որ զույգը միասին էր արդեն 5 տարի:
«Մենք կարող ենք հաստատել, որ Իրինա Շեյքը խզել է հարաբերությունները Ռոնալդուի հետ»,- մոդելի ներկայացուցչի խոսքը մեջբերում է pagesix.com-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ