«Ռեալն» Իսպանիայի լավագույն թիմն է, Ռոնալդուն՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. Բենզեմա
Սպորտ
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Խետաֆեի» դեմ արտագնա խաղում հաղթանակ տոնելուց հետո կիսվել է տպավորություններով: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ մադրիդցիների հաղթանակով: Ավելի վաղ՝ այս շաբաթ, «Ռեալը» դուրս էր մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից՝ երկու հանդիպման արդյունքում զիջելով մադրիդյան մյուս թիմին՝ «Ատլետիկոյին»:
«Մենք պարտավոր էինք հաղթել՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ատլետիկոյին» զիջելուց հետո: Այդ անհաջողության միակ դրական բանն այն է, որ մենք ավելի շատ ժամանակ կունենանք հանգստի համար, քան մեր մրցակիցները: Ինչ վերաբերում է խաղին, ապա առաջին խաղակեսում մենք փորձում էինք հաջողության հասնել, բայց «Խետաֆեն» հիանալի էր պաշտպանվում: Առաջին գոլի ժամանակ, ես նկատեցի, որ Ռոնալդուն ուղիղ դարպասի դիմաց է և նրան փոխանցում կատարեցի: Ես ուրախ եմ Ռոնալդուի հետ խաղալու համար. նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
«Ռեալն» Իսպանիայի լավագույն ակումբն է՝ չնայած դա մեզ համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Մրցակիցներն ամուր պաշտպանության են անցնում, երբ խաղում են մեր դեմ»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Football-Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու