Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում 

Հայ և ռուս բժիշկները համատեղ մշակում են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի բուժման հետագա ռազմավարությունը

Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց երկրորդ կոնսիլիումը' Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում' գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները' հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվեցին լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվեցին երեխայի օրգան-համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվեց բուժման հետագա ռազմավարություն։

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտեց, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:

«Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասաց պրոֆեսորը:

Նրա խոսով' այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ' արդեն իսկ մեծ հաջողություն է:

Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշեց, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:

«Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար»,- նկատեց պրոֆեսորը:

«Փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»,- ընդգծեց Վալերի Ամչիսլավսկին:

Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշեց, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:

Նա վստահեցրեց, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Ամենադիտված