Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ռասել Քրոուի The water diviner ֆիլմը քննադատել են պատմաբաններն ու ցեղասպանագետները

Գիտություն և Մշակույթ

Ավստրալացի դերասան Ռասել Քրոուի «The Water diviner» (Ջուր փնտրողը) ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային հարթակում: Մինչ ֆիլմի ռեժիսորին և կինոընկերությանը հայերն ու հույներն ուղարկում են նամակներ և իրենց անհամաձայնությունը հայտնում ֆիլմի բովանդակության առնչությամբ, բազմաթիվ օգտատերեր գրոհել են դերասանի twitter-ի էջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բազմաթիվ օգտատերեր Քրոուի էջում, որն, ի դեպ ունի ավելի քան 1,5 միլիոն հետևորդ, գրում են նամակներ և իրենց անհանգստությունը հայտնում առ այն, որ ֆիլմում Քրոուն խեղաթյուրել է փաստերն ու պատմությունն այլ կերպ ներկայացրել: Դրան զուգահեռ Քրոուն համացանցում գովազդային արշավ է սկսել և գրեթե ամեն օր ներկայացնում է նոր պատմություններ, տեսակետեր ու դրվագներ ֆիլմի առնչությամբ:

Բացի հանդիսատեսից, ֆիլմի առնչությամբ իր տեսակետն են հայտնում նաև պատմաբաններ, ցեղասպանագետեր, լրագրողներ:

Սիդնեյի համալսարանում ցեղասպանության ուսումնասիրման բաժնի դոկտոր Պանաիտոս Դիամադիսը «Սատանայական բանակ. «The water diviner»- ի մութ կողմը» հոդվածում ներկայացնում է պատմական փաստերը, որոնք Քրուն և ֆիլմի մնացած անձնակազմը խեղաթյուրել են: «Հարցազրույցներից մեկում Քրոուն հայտարարել է, որ «ժամանակն է եկել, 100 տարի անց, բացահայտելու այդ առասպելը»: Բացահայտման համար ֆիլմում պետք է առաջին հերթին ընդգրկված լինեին Անատոլիայի բնիկ ժողովուրդների մասին պատմությունները նույնպես, ովքեր ենթարկվել են ցեղասպանության հենց այն ժամանակահատվածում, որի դեպքերը նկարագրվում են ֆիլմում: Ֆիլմը թյուր տպավորություն է թողնում և վիրավորում է Անատոլիայի բնիկ' հայ, հույն, ասորի ժողովուրդներին և ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին»,- գրել է նա:

Հոդվածում «Պատմություն և ֆանտազիա» ենթավերնագրում Պանաիտոս Դիամադիսը ներկայացրել է պատմական այն փաստերը, որոնք այդպես էլ ֆիլմում չեն ընդգրկվել, և հանդիսատեսի ու Քրոուի հազարավոր երկրպագուների մոտ սխալ կարծիք է ձևավորվել: Դիամադիսն առաջարկում է պատմության խեղաթյուրման փաստին լուրջ մոտենալ:

Ավստրալացի հայտնի պատմաբան Փիթեր Սթենլին The water diviner-ն անվանում է «հիմնովին հիմար ֆիլմ»: «The Water Diviner-ում ամեն ինչ մտացածին է և ոչ համոզիչ: Այդ հիմար ֆիլմն արժանի չէ այն ուշադրությանը, որը ստանում է: Դրանում որևէ անդրադարձ չի արվում Օսմանյան կայսրության գոյության ժամանակ տեղի ունեցած հայերի սպանդին»,- ասել է նա:

Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն իր հերթին նկատել է, որ «զարմանալի չէ, թե ինչու է Թուրքիան նման ջանասիրությամբ գովազդում այս ֆիլմը, որը փորձում է թուրքերին ներկայացնել զոհի դերում»:

Greek Australia reporter կայքը գրում է, որ ֆիլմում հայերն ու հույները ներկայացվում են որպես բարբարոսներ, արյունարբու զավթիչներ, այլ ոչ որպես բնիկներ, որոնց դեմ Օսմանյան Կայսրությունը սպանդ է սկսել:

Ֆիլմի սցենարի առնչությամբ իր զարմանքն է հայտնում նաև Zaman-ի թղթակիցը: Որևէ խոսք չասելով հայերի և հույների ցեղասպանության մասին, Zaman-ի թղթակիցը գրում է, որ ֆիլմում չափազանցված են պատմական փաստերը, «մաչոյականությունն ու շովինիզմը գերակշռում է»:

Գալիպոլիի ճակատամարտի մասին պատմող ֆիլմն ի սկզբանե ներկայացվում էր որպես Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ և հույն ժողովուրդների ցեղասպանության մասին պատմավավերագրական ֆիլմ: Իրականում, ֆիլմը խեղաթյուրել է պատմական փաստերն ու հանդիսատեսին ներկայացրել պատմական դեպքերն ու ընթացքը բացառապես թուրքական տեսանկյունից: Համացանցում մի շարք օգտատերեր այն վերանվանել են «Turkish diviner»:

Ֆիլմի պրեմիերան կայացել է դեկտեմբերի վերջին Ավստրալիայում և Թուրքիայում միաժամանակ: ԱՄՆ-ում նախատեսում են ֆիլմը ցուցադրել ապրիլի 24-ին: Ֆիլմում գլխավոր հերոսը Ռասել Քրոուն է, նա նաև ֆիլմի ռեժիսորն է: Կազմում շատ են թուրք դերասանները, ընդհանրապես նկարահանումների գերակշոռ հատվածը տեղի է ունեցել հենց Թուրքիայում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված