Վահագն Պապյանի ղեկավարությամբ կներկայացվի «Տրավիատա» օպերան
Գիտություն և Մշակույթ
Նշանավոր դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանի ղեկավարությամբ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 22-ին կներկայացվի Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան: Ինչպես «Արմենպրես» -ին տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պապյանը երեկոյի ընթացքում կղեկավարի օպերային թատրոնի սիֆոնիկ նվագախումբը:
Վահագն Պապյանը ծնվել է Երևանում: 1980թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Որպես դաշնակահար՝ շահել է Վիանա դա Մոտայի անվան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակը (Լիսաբոն, 1979թ.): Վերադառնալով Հայաստան՝ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում և իբրև դաշնակահար հյուրախաղերով հանդես եկել նախկին ԽՍՀՄ հանրապետություններում և արտասահմանում: 1982-87թթ. Վ.Պապյանն իբրև դիրիժոր ուսանել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայիում: 1984թ. հանձն է առել ՀՊՖՆ-ի երկրորդ դիրիժորի պաշտոնը, իսկ 1987-1989թթ.՝ գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնÕ ¨: 1990թ. Վ.Պապյանը տեղափոխվեց Իսրայել, որտեղ 1990-ից դասավանդում է Թել Ավիվի կոնսերվատորիայում և ղեկավարում «Կամերատա» և «Սիմֆոնիետա» կամերային նվագախմբերը: Նա հանդես է եկել Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Իսրայելի այլ նվագախմբերի հետ, ղեկավարել է օպերային թատրոնի ներկայացումներ՝ իբրև հրավիրյալ դիրիժոր: Զուգահեռաբար շարունակում է դաշնակահարի և դիրիժորի գործունեությունը տարբեր երկրներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)