«ՀԺ». «Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն կիրականացվի»
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստկամ են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն իրականացել:
Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու