Աստված Ավետիսյանների դեպքում չպետք է այդչափ անարդար լիներ. «Միդիա-Շանգալ»
Հասարակություն
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ցավակցություն է հայտնել գյումրեցի Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ամո Շարոյանի ցավակցական ուղերձում ասված է.
«Մահացավ Ավետիսյանների տան վերջին ծուխը... փոքրիկ Սերյոժան: Աստված բոլորի հոգին լուսավորի: Ուժ և տոկունություն հարազատներին, գյումրեցիներին և մեզ բոլորիս: Սովորաբար ասում եմ, որ Աստծո գործերն անքննելի են... Բայց Աստված Ավետիսյանների դեպքում չպետք է այդչափ անարդար լիներ»:
Գյումրիում հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրան ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը:
Հունվարի 19-ին մեկ շաբաթ տևած կյանքի և մահվան պայքարից և մի շարք բարդ վիրահատություններից հետո մահացավ նաև վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու