2016 թվականից Գյումրիի ռուսական ռազմաբազան համալրվելու է միայն պայմանագրային զինծառայողներով
Ռուսաստան
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում:
«Զորակոչով ծառայող վերջին զինվորականները Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից կհեռանան 2016 թվականի գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս որոշումն ընդունվել էր դեռ անցյալ տարի և կապված չէ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Նա հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անձնակազմը համալրվում է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ արտասահմանյան ռուսական ռազմակայաններ ծառայելու ուղարկվող զինվորականների բարոյահոգեբանական որակները նախապես մանրազնին ստուգվելու են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)