ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին
Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է, որ չմասնակցի Գյումրիում այսօր կայանալիք Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն ու պատգամավորների պատվիրակությունը ներկա կգտնվի այդ ցավալի միջոցառմանը: Տեղեկատվությունը ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանինն է: «ԱԺ նախագահը հնարավոր է, որ չմասնակցի հոգեհանգստյան արարողությանը, սակայն պատգամավորներ կլինեն: Ներկա կլինի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը»,- ասաց Արսեն Բաբայանը' հավելելով, որ ԱԺ պատվիրակությունը ներկա կլինի նաև Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը:
Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին' ժամը 18:00-ին Սբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունվարի 21-ին' ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին' «Շիրակ» գերեզմանատանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից