Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի կինոփառատոնի ժյուրին
Գիտություն և Մշակույթ
Ռեժիսորներ և սցենարիստներ Քոեն եղբայրները կգլխավորեն Կաննի 68-րդ կինոփառատոնի ժյուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են կինոստուգատեսի կազմակերպիչները:
Փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերը և ժյուրիի ամբողջ կազմը կհայտարարվեն ապրիլին:
1991 թվականին Քոենները Կաննի փառատոնում «Ոսկե արմավենու ճյուղին» են արժանացել «Բարթոն Ֆինք» ֆիլմի համար: «Լյուին Դևիսի ներսում» կինոնկարը 2013 թվականին ռեժիսորներին բերել է Կաննի ժյուրիի Գրան-պրին: Քոենները երկու անգամ Կաննի կինոփառատոնում պարգև են ստացել որպես լավագույն ռեժիսորներ. «Ֆարգո»-ի համար՝ 1996 թվականին և «Մարդը, որը չի եղել» ֆիլմի համար՝ 2001 թվականին:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ներկայում Քոեններն աշխատում են «Ավե, Կա՛յսր» ֆիլմի արտադրության վրա, որում նակարահանվել են Ջորջ Քլունին, Քրիստոֆ Լամբերտը, Սկառլեթ Յոհանսոնը, Թիլդա Սուինթոնը, Ջոշ Բրոլինը և Չենինգ Տատումը:
Կաննի 68-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 13-ից 24-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)