ՀԳՄ-ն դատապարտել է Գյումրիում տեղի ունեցած ոճիրը
Հայաստան
Հայաստանի գրողների միությունը դատապարտել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ոճրագործությունը և տոկունությկան կոչ արել ողջ հայ ժողովրդին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀԳՄ տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Հայաստանի գրողների միությունը, մեր ամբողջ գրական ընտանիքը խորապես ցնցված է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ կատարված ահավոր ողբերգական դեպքի կապակցությամբ, ցավակցում է զոհերի հարազատներին ու մտերիմներին, ամբողջ հայ ժողովրդին։ Բոլորիս համար անամոքելի ցավ էր նաև փոքրիկ Սերյոժայի մահվան լուրը, որի կյանքի համար պայքարում էին ոչ միայն հայ, այլև ռուս բժիշկներն ու մասնագետները:
Հավատացած ենք, որ հրեշավոր այդ հանցագործությունը կատարած ճիվաղը կստանա իր արժանի պատիժը օրենքի ողջ խստությամբ։ Այս դաժան ցավին հանդիման հայ ժողովրդին կոչ ենք անում տոկունության, առավել համախմբման ու զգոնության»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից