Գյումրիում ՃՏՊ-ի հետևանքով 2 մարդ է տուժել
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 20-ին' ժամը 13.25-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վ. Սարգսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 LS 277 և «Վոլկսվագեն» մակնիշի 31 ՕՍ 735 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Հ. Հ.-ին: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ. (ծնված 1977թ.) և Կ. (ծնված 1992թ.) Հ.-երը տեղափոխվել են Գյումրու ԲԿ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու