Օպերային թատրոնում Գյումրու անմեղ զոհերի հիշատակի համերգ կկազմակերպվի
Գիտություն և Մշակույթ
Հայ մշակութային հանրությունը ողջ հայության հետ խնկարկում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացրին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հունվարի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվ ան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հիշատակի համերգ:
Համերգին կմասնակցեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և մենակատարները: Մուտքն ազատ է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)