Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանդի մեղավորը արժանի պատիժ կկրի
Հասարակություն
Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանի հետ համատեղ հետաքննության արդյունքում Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորը կկրի իր արժանի պատիժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, այդ մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խորին ցավակցություննեերն է հայտնել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Համոզմունք է հայտնվել, որ Գյումրու ողբերգության համատեղ հետաքննության և դրան հաջորդող դատական վարույթի արդյունքում այդ ոճրագործության մեղավորը կկրի արժանի պատիժ»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ դատական գործընթացը տեղի կունենա Հայաստանում և հրապարակային կերպով այն կդառնա երկու կողմերի` արդարության և արդարադատության ձգտման ապացույցը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու