Շառլ Ազնավուրը երկու համերգով հանդես կգա Ռուսաստանում
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը 2015-ին կվերադառնա Ռուսաստան՝ ևս մեկ անգամ գերելու ռուս երկրպագուների սրտերը: Աշխարհահռչակ շանսոնյեն այս տարի երկու համերգ կունենա Ռուսաստանի Դաշնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնավուրի պաշտոնական՝ charlesaznavour.com կայքը գրում է, որ ապրիլի 20-ին երգիչը ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Համերգային մեծ դահլիճում և ապրիլի 22-ին՝ Մոսկվայի Crocus City սրահում:
Սանկտ Պետերբուրգի համերգասրահի կայքը նշում է, որ հայկական ծագումով յուրահատուկ տաղանդի տեր շանսոնյեի երգերը համաշխարհային ժառանգության գանձարանում են: «Շառլ Ազնավուրն ավարտում է իր համերգային գործունեությունը, այդ պատճառով համերգի ընթացքում կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները»,-նշված է կայքում:
Crocus-hall-ի կայքի տեղեկացմամբ էլ ՝ Ազնավուրը Մոսկվա է վերադառնում բազմաթիվ երկրպագուների խնդրանքով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)