UWC Դիլիջան քոլեջի աշակերտները հարգել են Ավետիսյանների հիշատակը
Հասարակություն
UWC Դիլիջան քոլեջում սովորող երիտասարդները յուրօրինակ ակցիա են իրականացրել՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ի նշան համերաշխության և որպես հարգանքի տուրք' աշակերտները տարբեր լեզուներով պաստառներ են պատրաստել «Ես Ավետիսյան եմ» գրությամբ և լուսանկարվել դրանցով:
2014թ. հոկտեմբերի 11-ին Դիլիջանում բացվել է UWC Դիլիջանի քոլեջը, որն աշխարհի Միացյալ քոլեջների կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ-ում: Ընդունելության առաջին տարին դպրոցն ընդունել է 96 աշակերտի աշխարհի մոտ 50 երկրից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու