Բյորքն իր Vulnicura ալբոմը ժամկետից շուտ է թողարկել
Գիտություն և Մշակույթ
Իսլանդացի երեգչուհի և երգերի հեղինակ Բյորքն իր ալբոմը թողարկել է ժամկետից շուտ: Հունվարի 20-ին Vulnicura ալբոմը վաճառքի է հանվել iTunes-ում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձայնագրությունը կթողարկվի միայն մարտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ալբոմի վաճառքն սկսելու մասին հաղորդագրության մեջ Բյորքը շնորհակալություն է հայտնել իր երաժշտության երկրպագուներին, ինչպես նաև իր թիմին: Նա պատմել է, որ այս ալբոմը ներշնչված է եղել իր անձնական կյանքի իրադարձություններով, և հատկապես սիրելի մարդու հետ ցավագին բաժանումով: Երգչուհին հույս է հայտնել, որ իր երաժշտությունը նման իրավիճակում հայտնված մարդկանց կօգնի վերապրելու դժվարին ժամանակները:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ հայտարարված ժամկետից շուտ ալբոմի թողարկումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ սկավառակի երգերն անցած հանգստյան օրը հայտնվել են Ցանցում: Բյորքը, սակայն, ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ միջադեպը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)