Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերն անթույլատրելի են. Լավրով
Արտաքին Քաղաքական
Գյումրիի ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը, որտեղ մի ամբողջ ընտանիք է սպանվել, անթույլատրելի են: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովին:
«Մենք տվյալ իրադրության քաղաքականացման փորձեր ենք տեսնում: Դրանք արվում են ոչ Հայաստանի ղեկավարության, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Շատերն են ցանկանում օգտագործել այդ ողբերգությունը՝ կրկին որոշ աշխարհաքաղաքական առավելություններ ստանալու համար: Դա նողկալի է, անթույլատրելի, դա վայել չէ հպարտ հայ ժողովրդին»,- ասել է ՌԴ-ի ԱԳ նախարարը հունվարի 21-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հանցագործությունն անպատիժ չմնա, որպեսզի մեղավորը կրի ամենախիստ պատիժը, և մենք ամեն ինչ կանենք, որ այսուհետև նման բան տեղի չունենա»,- ընդգծել է Լավրովը:
Նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունները ստեղծված իրադրությունից չեն տուժի:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)