Կոտայքում շմոլ գազից 8 մարդ է թունավորվել
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հունվարի 20-ին' ժամը 20.00-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1991թ. ծնված Կիմա Ա.-ն, 1985թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1987թ. ծնված Արևիկ Ա.-ն, 2009թ. ծնված Գարուշ Գ.-ն, 2011թ. ծնված Ալեքս Գ.-ն, 2004թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007թ. ծնված Հայկ Հ.-ն և 1962թ. ծնված Օլյա Վ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը' ժամը 18.00-ի սահմաններում, վերջիններս իրենց տան ջրատաքացուցիչի գազի թերայրումից վատ են զգացել: Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու