«Եթե ֆուտբոլիստը ցանկանում է լքել «Բորուսիան» Չեմպիոնների լիգային չմասնակցելու պատճառով, ուրեմն նրան բոլորովին սխալ եմ գնահատել». Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարել է, որ եթե թիմի որևէ ֆուտբոլիստ ցանկանա ակումբը լքել միայն այն պատճառով, որ թիմը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանին, ապա ինքը մեծ հիասթափություն կապրի:
«Եթե մեզ մոտ լիներ ֆուտբոլիստ, ով Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանի պատճառով ցանկանար լքել «Բորուսիան», ապա դա կնշանակեր՝ ես նրան բոլորովին սխալ եմ գնահատել», - Կլոպի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները Գերմանիայի առաջնությունում 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու