«ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով». Մերկել
Արցախ
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մերկելն ասել է, որ Ալիևի հետ մտքեր է փոխանակել մի շարք հարցերի շուրջ և, մասնավորապես, քննարկել աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում' Ուկրաինայի հարցը:
«Մենք նաև քննարկել ենք Ղարաբաղյան հակամարտությունը և այն ներդրումը, որը կարող է անել Եվրամիությունը դրա կարգավորման համար: Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով», -ասել է Անգելա Մերկելը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան