«ՀԺ». Գևորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին դեռևս չի դիմել
Հայկական Մամուլ
Երեկվա դրությամբ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարցով Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն չի դիմել: Գրում է «ՀԺ»-ն:
Եվ ընդհանրապես չկա որևէ նշան, որ հայ–ռուսական բանակցությունների ընթացքում նման հարց ընդհանրապես քննարկվում է: Հայաստանի իշխանությունները կարծես թե համակերպվել են այն մտքի հետ, որ Պերմյակովը պետք է մնա ռուսական ռազմաբազայի տարածքում, և գոհ են նրանից, որ մեր քննիչները ժամանակ առ ժամանակ նրան հարցաքննելու հնարավորություն կունենան: Նշենք, սակայն, որ հայաստանցի քննիչները Պերմյակովին կարող են տեսնել միայն ռուսական կողմի թույլտվությունն ունենալու պարագայում: Երեկ, ի դեպ, տեղի է ունեցել առաջին այդպիսի շփումը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու