Կլոպը հիմա չպետք է հիմարություններ թույլ տա. Տոպմյոլեր
Սպորտ
Լևերկուզենի «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուս Տոպմյոլերն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» ճգնաժամային վիճակին: Նշենք, որ դորտմունդցիները գտնվում են Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում: Նույն իրավիճակում 2002թ-ի եղել է նաև լևերկուզենյան թիմը:
«Այս իրավիճակները նման են: Առաջին շրջանում «Բորուսիան» դժվարություններ ունեցավ մի քանի ֆուտբոլիստի վնասվածքների պատճառով: «Բորուսիայի» ղեկավարությունն իրեն հիանալի է պահում՝ աջակցում է Կլոպին: Կլոպը հիմա չպետք է հիմարություններ թույլ տա, նույնիսկ եթե ճնշումն ավելի մեծանա»,- մարզչի խոսքը մեջբերում է Sport1-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու