Տոնական օրերին Երևանի կենսապահովման կառույցները գործել են հերթապահության հստակ ժամանակացույցով. քաղաքապետարան
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեկտեմբերի 31-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի կենսապահովման բնագավառի կառույցները գործել են նախապես սահմանված հերթապահության հստակ ժամանակացույցով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արդյունքում ապահովվել է վերը նշված կառույցների բնականոն աշխատանքը և քաղաքացիների պատշաճ սպասարկումը: Առանձին դեպքերում առաջացած տեղային վթարների հետևանքները ժամանակին վերացվել են: Ջրամատակարարման, էներգամատակարարման և գազամատակարարման համակարգերում տոնական ոչ աշխատանքային օրերին խոշոր վթարներ չեն արձանագրվել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից