Google-ը Համացանց անհաղորդալար մուտքի ծառայություններ է տրամադրելու
Այլ
Միացյալ Նահանգների Google Inc. կորպորացիան պատրաստվում է սպասարկյալներին տրամադրել Համացանց անհաղորդալար մուտքի ծառայություններ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ամերիկյան The Wall Street Journal թերթի էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում: Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ G oogle-ն այս պլանները կսկսի իրագործել ԱՄՆ-ի Sprint Corporation հեռահաղորդակցական խոշոր ընկերության և Եվրոպայի T-Mobile հոլդինգի հետ համապատասխան համաձայնությունների կնքումից հետո:
Հրատարակության աղբյուրներն առայժմ չեն ճշտում, թե Google-ը հատկապես երբ և որտեղ կտրամադրի իր ծառայությունները, ինչպես նաև՝ որքան կարժենան դրանք:
ՏԱՍՍ-ը նշում է, որ 2012 թվականից Google-ը Համացանց լայնաշերտ մուտք է տրամադրում Google Fiber մակնիշի օպտիկաթելքային կապի միջոցով: Ներբեռնման և բեռնման արագությունը հասնում է վայրկյանում 1 գիգաբայթի: Սկզբնապես ծրագիրն իրագործվել է միայն Քանզաս Սիթի քաղաքում (Միսուրիի նահանգ), սակայն ընկերությունը պլանավորում է դրանում ներառել նաև այլ նահանգներ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել