Բելգիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով չեղարկել են «Ռամդամ» կինոփառատոնը
Գիտություն և Մշակույթ
Բելգիայի իրավապահ մարմիններն ահաբեկչական գործողությունների սպառնալիքի կապակցությամբ չեղյալ են հայտարարել «Ռամդամ» կինոփառատոնը, որը կանոնավոր կերպով անցկացվում է Տուռնե քաղաքում և պետք է բացվեր հունվարի 24-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հաղորդել է «Պրեմիեր» ռադիոկայանը:
Այս տարի կինոստուգատեսի ծրագրում ընդգրկված են 35 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր: 2014 թվականին կինոփառատոնի հանդիսատես է դարձել շուրջ 13 հազար մարդ:
ՏԱՍՍ-ը նշում է, որ Բելգիայի իշխանություններն ավելի վաղ որոշում էին ընդունել երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից բարձրացնել մինչև երրորդ՝ ըստ չորսբալանի սանդղակի, կապված վերջերս Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և բելգիական Վերվիեում հաջողությամբ անցկացված հատուկ գործողության հետ, որի ընթացքում ոչնչացվեցին երկու իսլամիստներ և մեկը ձերբակալվեց: Նրանք բոլորը վերադարձել էին Սիրիայի պատերազմից և ահաբեկչական գործողություններ էին պատրաստում Բելգիայի տարածքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)