Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն 

«Թուրքիայում կորած հայերը այժմ էլ գերեզմաններն են կորցնում». թուրք փաստաբան

Հասարակություն

Կոնստանդնուպոլսի կառուցման մեջ մեծ ներդրում ունեցած հայազգի ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարի' մի շինհրապարակում հայտնաբերվելու հետ կապված թուրք փաստաբան Դիրեն Ջեվահիր Շենը հայտարարել է, որ եթե «Ստամբուլը Ստամբուլ դարձրած ճարտարապետը ազգությամբ թուրք լիներ, արդյո՞ք նրա գերեզմանի հետ այդպես կվարվեին»: Նա դատապարտել է ճարտարապետ Պալյանի գերեզմանի ավերումը Ստամբուլում և պատասխան պահանջել իշխանություններից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական T24 լրատվական կայքը:

«Պալյանը շատ կարևոր ճարտարապետ է, Ստամբուլը Ստամբուլ դարձրած արվեստագետ: Նա նման բազմաթիվ հայ արվեստագետներից մեկն է: Թուրքիայում կորած հայերը այժմ էլ գերեզմաններն են կորցնում»,-կայքում բերված հոդվածում նշել է թուրք փաստաբանը:

Նշելով, որ անհասկանլի է, թե ինչպես է ճարտարապետ Կարապետ Պալյանի գերեզմանաքարը հայտնվել Ստամբուլի քաղաքապետարանի շինհրապարակում, փաստաբանը հարցադրում է կատարել. «Նրա հայ լինել՞ն է այդ մարդուն անկարևոր դարձնում: Եթե Կարապետ Պալյանը մահմեդական լիներ, միթե՞ վերաբերմունքն այլ չէր լինի: Քաղաքապետարանը պետք է պատասխան տա այս հարցերին»: «Ստամբուլի կենտրոնի թաղապետը ևս ճարտարապետ է, և նա թույլ է տվել իր կոլեգայի վերջին մասունքի պղծում», -հայտարարել է թուրք փաստաբանը:

Կարապետ Պալյանի կորած գերեզմանաքարը օրերս հայտնաբերվել էր Ստամբուլի քաղաքապետարանին պատկանող տարածքի փլուզված շենքերի մեջ: Ենթադրվում է, որ գերեզմանաքարը գողացվել է Բեշիքթաշի հայկական գերեզմանատնից: Կարապետ Պալյանի գերեզմանաքարից բացի նույն տարածքում հայտնաբերվել են հայերեն գրություններով այլ գերեզմանաքարեր և արձանագրություններ: Ստամբուլի քաղաքապետարանը հրաժարվել էր պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս են այդ գերեզմանաքարերը հայտնվել շինհրապարակում:

Կարապետ Պալյանը (1800- 1866) Պոլսում հայտնի Պալյանների ընտանիքի անդամներից է, եղել է պալատական ճարտարապետ: Նա է կառուցել Ստամբուլի նշանավոր Դոլմաբահչե սուլթանական պալատը, որը ներկայում Թուրքիայի վարչապետի նստավայրն է, Չիֆթե սարայլարը (Զույգ պալատ), Չրաղանի հին պալատը, Իզմիթի իշխանական դղյակը, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասի Սուրբ Աստվածածին, Քուրուչեմշեի Երևման Սուրբ Խաչ, Գալաթասարայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցիները, Դոլմաբահչեի մզկիթը, ամբարտակներ, գործարաններ և այլն: Աբդուլ Մեջիդ սուլթանը 1847 թվականին նրան Ազգային հոգևոր և գերագույն ժողովների արտոնագիր է հանձնել: Կարապետ Պալյանը 1853 թվականին ընտրվել է Գերագույն ժողովի, 1859 թվականին' Քաղաքական (աշխարհիկ) ժողովի անդամ: Պարգևատրվել է թուրքական կառավարության «Պատվո նշան» շքանշանով: Զբաղվել է բարեգործությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ․ Երևանի քաղաքապետարան 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր ԱԱ-ի ընթացքում առգրավվել է ավելի քան 600 դրոն Թեհրանի մետրոն այաթոլլա Խամենեիի հրաժեշտի զանգվածային արարողության ընթացքում մի քանի ժամում 7 մլն ուղևորություն է գրանցել Այրվել է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Հարգենք ինքներս մեզ, մեր ազգային շահերը ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը. Արտակ Զաքարյան Եվրոպան չի կարող նպաստել ուկրաինական կարգավորմանը. Գալուզին Հրդեհ Նորապատում. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Խամենեիի հուղարկավորությանը կարող էինք ոչնչացնել բոլորին. Թրամփ Սլովակիայում ձախողվել է նախկին պաշտոնյաների վճարների չեղարկման հանրաքվեն Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի մահվան նոր վարկած Ջեյ Դի Վենս. Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 5-ինԹող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել էԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի ԱՄՆ-ում շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան Skoda-ն մտածում է Եվրոպայի համար գերհասանելի քրոսովերի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 7-ին ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր կամքը. Ալեն Սիմոնյան Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյան Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը 7 սովորություն, որոնք ունեն երջանիկ մարդիկԻնչու՞ են որոշ մարդիկ միշտ հիշում երազները, իսկ մյուսները՝ ոչ5 հայկական վայր, որոնք շատերը չեն ճանաչում5 կենդանի, որոնք կարող են ապրել առանց սննդի շատ երկար ժամանակԻնչու՞ են մարդիկ կախվածություն ձեռք բերում սոցիալական ցանցերիցԱՀԿ-ի նոր հայտարարությունը՝ հանտավիրուսի բռնկման վերաբերյալՀրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համար. ArmsportԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ Լևոն ԱզիզյանԻսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարըԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունըՎեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀՎլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող
Ամենադիտված